Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դանակահարել են երկրպագուին

Դանակահարել են երկրպագուին
27.04.2018 | 03:14

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո լիվերպուլյան սրճարաններից մեկում վիճաբանություն է եղել մերսիսայդցիների ու իտալական «գայլերի» երկրպագուների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ: Անգլիացի երկրպագուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինախախտներին:


Իր պաշտոնական հաղորդագրությունում անգլիական ակումբը զորակցություն է հայտնել տուժածին և նրա ընտանիքին` հավաստելով, որ իրենց կողմից կցուցաբերվի համակողմանի աջակցություն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ